«Ուկրինֆորմը» կոչ է արել գործընկերներին անկողմնակալ լուսաբանել Ուկրաինայի իրադարձությունները
Աշխարհ
Ուկրաինայի պետական լրատվական գործակալությունը դիմել է ՌԴ և ԱՊՀ տարածաշրջանի գործընկերներին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների անկողմնակալ լուսաբանման խնդրանքով: Գործակալության կարծիքով՝ Ղրիմում և ողջ երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ գործընկեր լրատվամիջոցների սկզբունքային մոտեցումից է կախված տարածաշրջանի և այնտեղ բնակվող ժողովուրդների ապագան:
«Կոչ ենք անում ազնվորեն տեղեկացնել ձեր երկրների քաղաքացիներին այն իրավիճակի մասին, որ կա Ուկրաինայի պետությունում, որտեղ երբեք չեն ոտնահարվել ռուսների, բելառուսների, վրացիների կամ թաթարների, ինչպես նաև որևէ այլ ժողովրդի ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը: Անկեղծորեն հավատում ենք, որ բոլորդ, ինչպես և մենք չենք ցանկանում թույլ տալ արյունահեղություն Ուկրաինայում, այդ պատճառով կոչ ենք անում համատեղ ուժերով չնպաստել իրավիճակի սրացումը, որը կարող է հանգեցնել բացահայտ եղբայրասպան պատերազմի»,- ասված է «Ուկրինֆորմ» գործակալության անձնակազմի տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ