Մերկելը կոչ է արել Պուտինին միջազգային փորձագետներ ուղարկել Ղրիմ
Աշխարհ
Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով նրան ստեղծել միջազգային փորձագետների խումբ, ովքեր կհետաքննեն Ղրիմում ստեղծված իրավիճակը. Պուտինը համաձայնվել է առաջարկ-պահանջին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում մեղադրել է Պուտինին Ուկրաինայում ծավալած ռազմական գործողություններ սկսելու համար, քանի որ դրանք հակասում են «Մեծ ութնյակի» գործողություններին, որում Ռուսաստանն ընդգրկվել է 1997-ին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սպառնացել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանին հանել «Մեծ ութնյակի» կազմից իսկ կանցլեր Մերկելը Ռուսաստանի նախագահին կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ