ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ղեկավարները երկխոսության կոչ են արել ՌԴ-ին և Ուկրաինային
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առանձին հեռախոսազրույցներ է անցկացրել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարների հետ, կողմերը պայմանավորվել են օգնել Ուկրաինային և անհապաղ երկխոսություն սկսելու կոչ են արել ՌԴ-ին և Ուկրաինային: Այս մասին հաղորդել են Սպիտակ տնից:
Դրանում նշվում է, որ Օբաման մարտի 2-ի երկրորդ կեսին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Ղեկավարներն ընդգծել են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկխոսությունը պետք է սկսվի անհապաղ և, եթե պահանջվի, միջազգային օգնությամբ»,-նշել են Սպիտակ տանը:
Նաև Օբաման և եվրոպական երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ուկրաինային երկկողմ և բազմակողմ ֆինանսական օգնության փաթեթի պատրաստման աշխատանքը, որպեսզի օգնեն այդ երկրին կայունացնել տնտեսությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ