Լավրովը Պան Գի Մունի և Ախդար Իբրահիմիի հետ կքննարկի Սիրիայում զարգացող իրադարձությունները
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 3-ին Ժնևում կքննարկի սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Լավրովը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկում միջսիրիական բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Նախարարը Ժնևում կմասնակցի նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին:
Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել էր փետրվարի 10-ին՝ առանց մեծ հաջողություններ գրանցելու: Նախատեսվում է, որ բանացկությունների երրորդ փուլը կմեկնարկի մարտին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ավելի վաղ հայտարարել էր, որ սիրիական ճգնաժամի լուծման միակ տարբերակը ժնևյան բանակցությունները շարունակելն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)