Ռուսաստանը և Չինաստանը համընկնող տեսակետներ ունեն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ
Աշխարհ
Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին հեռախոսազրույցի ընթացքում նշել են Ուկրաինայի իրադրության վերաբերյալ իրենց տեսակետների մոտիկությունը: Այդ մասին մարտի 3-ին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի իրադրության շուրջ: Նշվել է այս երկրում և նրա շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ Ռուսաստանի և Չինաստանի տեսակետների լայն զուգադիպությունը»,-ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարությունում հավելել են նաև, որ երկու երկրների նախարարները պայմանավորվել են այս հարցի շուրջ շարունակել սերտ շփումները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ