Մեծ Բրիտանիայի թագուհու ծոռը՝ արքայազն Ջորջը, ապրիլին կկատարի առաջին արտասահմանյան ուղևորությունը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծոռը՝ Քեմբրիջի արքայազն Ջորջը, որը ծնվել է անցյալ տարվա հուլիսի 22-ին, ապրիլին ծնողների՝ արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթի հետ միասին կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Այդ մասին, հաղորդել են Քենսթինգթոնյան պալատի՝ Ուիլյամի ու Քեյթի նստավայրի ներկայացուցիչները:
Ապրիլի 7-ից մինչև 25-ը նրանք երեխայի հետ միասին կայցելեն Ավստրալիա և Նոր Զելանդիա՝ Մեծ Բրիտանիայի նախկին գաղութներ, որոնք մինչև այժմ Եղիսաբեթ Երկրորդին ճանաչում են պետության ղեկավար:
Այսպիսով` արքայազն Ջորջն իր առաջին արտասահմանյան այցելությունը կկատարի ութ ամսական հասակում: Դրանով իսկ նա «կգնա իր հոր հետքերով, որը 1983 թվականին, երբ ինն ամսական էր, իր ծնողների՝ Ուելսի արքայազն Չառլզի և արքայադուստր Դիանայի հետ նույնպես եղել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:
Ուիլյամն ու Քեյթը երեխայի հետ հանրության առջև չեն երևում՝ նրան հեռու պահելով մամուլի չափազանց մեծ ուշադրությունից:
Անդրօվկիանոսային ճանապարհորդության ընթացքում Ուիլյամին ու Քեյթին կուղեկցի դայակը, որը երիտասարդ ծնողներին կօգնի խնամել երեխային:
Ուիլյամի, Քեյթի և Ջորջի ուղևորության ծրագիրը կընդգրկի այնպիսի միջոցառումներ, որոնք ընդգծում են Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի ձեռքբերումները տեխնոլոգիայի, զբոսաշրջության, սպորտի և արվեստի բնագավառներում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ