Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունները
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ Ատոմային Էնգերգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և «վեցյակի» հետ համաձայնությունների շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով՝ գործակալությունը դեռեւս «չի կարող վստահաբար երաշխավորել հայտարարված միջուկային նյութերի եւ հետազոտությունների բացակայությունը»: «Թեհրանի կողմից իրականացվող միջոցառումները եւ նրա ստանձնած լրացուցիչ պարտավորությունները դրական քայլ են, բայց անելու դեռ շատ բան կա, որպեսզի կարգավորվեն մնացած բոլոր հարցերը»,-ասել է Ամանոն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ