Աստանան կոչ է արել հրաժարվել Ուկրաինայում իրադրության ուժային կարգավորումից
Աշխարհ
Ղազախստանը կոչ է արել հրաժարվել Ուկրաինայում իրադրության ուժային կարգավորման տարբերակներից: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժանբոլատ Ուսենովը:
«Ղազախստանը կոչ է անում ներքաշված բոլոր կողմերին՝ հրաժարվել իրադրության կարգավորման ուժային տարբերակներից և առավելագույն քաղաքական ջանքեր գործադրել ստեղծված խնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելու նպատակով: Այդ որոշումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա»,-ասել է Ուսենովը մարտի 3-ին Աստանայում կայացած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ Աստանան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ «օբյեկտիվորեն և պատասխանատվությամբ մոտենալ իրադրության գնահատմանը և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ուկրաինական ճգնաժամի հետագա սրում հրահրել»: «Ղազախստանն իրադրության շուտափույթ նորմալացման, իրավակարգը վերականգնելու համար քաղաքական բոլոր ուժերի խաղաղ երկխոսության հույս է հայտնում»,-ասել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ