Մեծ Բրիտանիան Ուկրաինայի ճգնաժամը Եվրոպայում խոշորագույնն է համարում 21-րդ դարում
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն Ուկրաինայի ճգնաժամը Եվրոպայի տարածքում խոշորագույնն է համարում 21-րդ դարում: Այդ մասին մարտի 3-ին հաղորդել է BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիան:
«Սա Եվրոպայի խոշորագույն ճգնաժամն է 21-րդ դարում: Դա միջազգային ասպարեզում հարաբերությունների կառուցման անընդունելի եղանակ է, ինչը կբերի զգալի կորուստների»,-ասել է նա BBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
Հեյգի խոսքով՝ Ղրիմի իրադրությանը Ռուսաստանի միջամտությունը հանգեցրել է Ուկրաինայում շատ լարված ու վտանգավոր իրադրության:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)