Պան Գի Մունը կոչ է արել Ռուսաստանին՝ կառուցողական դիրք բռնել Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցում
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Ռուսաստանին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի ճգնաժամի սաստկացման: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Կոչ եմ անում Ռուսաստանին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի իրադրության վատթարացման, և գործել կառուցողականորեն ու խաղաղ եղանակներով»,-Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պան Գի Մունը:
Ինչպես արդեն հաղորդվել է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնն ուղևորվել է Ուկրաինա՝ ծանոթանալու երկրի իրադրությանը:
«Ուկրաինայում գտնվելու ընթացքում գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը տեղերում անձամբ կգնահատի փաստերը և այնուհետև գլխավոր քարտուղարին կտեղեկացնի այն հետագա քայլերի մասին, որ ՄԱԿ-ը կարող է կատարել լարված իրադրության թուլացմանն աջակցելու համար»,-ասված է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ