Ուկրաինայի նոր կառավարությունը չճանաչողները ներխուժել է Օդեսայի շրջանային վարչակազմի շենք
Աշխարհ
Մարտի 3-ին Օդեսայի շրջանային վարչակազմի շենքի մոտ Ուկրաինայի նոր կառավարությունը չճանաչողները հանրահավաք են կազմակերպել: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Ցուցարարների խումբը ներխուժել է շենք, որտեղ անցկացվում էր շրջանային խորհրդի նիստը: Սկսվել է ծեծկռտուք: Հանրահավաքի մասնակիցները կոչ են արել հանրաքվե անցկացնել Օդեսայի շրջանին հատուկ կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։
Նիստի ներխուժած ռուսամետ «Երիտասարդական միություն» կազմակերպության առաջնորդ Անտոն Դավիդչենկոն թվարկել է պատգամավորների առաջ դրված պահանջները: Նրանց առաջարկվում է ժամանակավորապես ստանձնել շրջանի ողջ իշխանությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)