Արաբական Միացյալ Ամիրայությունների իշխանությունները մտադիր են բնակիչներին նստեցնել հեծանիվների վրա
Աշխարհ
Արաբական Միացյալ Ամիրայությունների (ԱՄԱ) ղեկավարությունը մտադիր է հեծանիվը դարձնել քաղաքներում երթեւեկության հիմնական միջոցներից մեկը: Տրանսորտային ենթակառուցվածքի վերակառուցման լայնածավալ ծրագիրը ենթադրում Է հարյուրավոր կիլոմետր հեծանվային ուղիների, կայանատեղերի եւ վարձույթի մասնագիտացված կետերի, ինչպես նաեւ սպասարկման կենտրոնների կառուցում: Ինչպես հաղորդում Է Gulf News-ը, տասը տարի հետո ԱՄԱ-ի բնակիչներն ու հյուրերը կկարողանան իրենց ավտոմեքենաները թողնել կայանատեղում եւ քաղաքում երթեւեկել բացառապես հեծանիվներով:
Հեծանվային կուլտուրայի զարգացման առաջատարը, գրել Է Gulf News-ը, նախկինի պես մնում Է Դուբայը: Քաղաքում արդեն շահագործման են հանձնվել 100 կիլոմետր ուղիներ երկանիվ տրանսպորտի համար: Մինչեւ 2030 թվականը դրանց երկարությունը ծրագրվում Է ավելացնել մինչեւ 850 կիլոմետր: Դրա հետ մեկտեղ դեպի մետրոների կայարաններ կձգվեն ավելի քան 1400 առանձնացված ճանապարհներ հեծանիվների համար: Յուրաքանչյուր նման տրանսպորտային հանգույց սարքավորված կլինի մասնագիտացված կայանատեղերով:
Հրատարակության փորձագետները նշում են ամիրայացիների հետաքրքրության աննախադեպ աճը հեծանիվների՝ որպես հանգստի տեսակի նկատմամբ: Պետությունն ըստ ամենայնի խրախուսում Է առողջ ապրելակերհպի նկատմամբ բնակիչների ձգտումը եւ պատրաստ Է միլիոնավոր դոլարներ ներդնել ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում: Ըստ որում իշխանությունները մտադիր են ժամանակի ընթացքում հեծանիվը ժամանցի տեսակներից մեկից վերածել երթեւեկության տարածված միջոցի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ