Օբաման խորհրդականների հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ հնարավոր գործողությունները
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր մերձավոր խորհրդականների հետ քննարկել է Ղրիմի վերջին իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ հնարավոր գործողությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել է վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի գործողությունների քննարկվել են նրա «հետագա մեկուսացմանն» ուղղված քայլերը: Խորհրդակցությանը, որը Սպիտակ տանը շարունակվել է ավելի քան երկու ժամ, մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը, ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարտին Դեմպսին:
Ինչպես նշել է վարչակազմի ներկայացուցիրը, խորհրդակցության մասնակիցները քննարկել են Ռուսաստանի նկատմամբ գործողությունների զանազան տարբերակներ, որոնք կոչված են համոզել նրան «ձեռնարկելու իրադրության լիցքաթափմանն ուղղված անհապաղ քայլեր»: Հակառակ դեպքում, ինչպես նախազգուշացնում են Սպիտակ տանը, դա «քաղաքական ու տնտեսական հետևանքներ» կունենա Մոսկվայի համար:
«Նախագահը կշարունակի լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Ուկրաինայի իրադրության մասին և շփումներ կպահպանի արտասահմանյան իր գործընկերների հետ»,-հավելել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ