Ուկրաինայում աշխատանքն է սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը
Աշխարհ
Ինչպես հայտնում է «Укринформ»-ը, Կիևում մարտի 4-ին իր աշխատանքն է սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը: Փորձագետներն Ուկրաինայում կգտնվեն մինչև մարտի 14-ը: Այս մասին ասված է Ուկրաինայում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Ուկրաինայում մարտի 4-ին Նիկոլայ Գեորգիևի ղեկավարությամբ իր աշխատանքն է սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՀ-ի փորձագետները կգնահատեն հանրապետության ընթացիկ տնտեսական իրադրությունը և կքննարկեն տնտեսական բարեփոխումները:
Մի քանի օրով առաքելության աշխատանքին կմիանա ԱՄՀ-ի Եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ռըզա Մոհադամը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ