Եթե Ուկրաինային թողնեն ճակատագրի քմահաճույքին՝ ողջ աշխարհում կփոխվի կյանքն ու քաղաքականությունը. Տիմոշենկո
Աշխարհ
Ինչպես հայտնում է agregator.com-ը, Ղրիմում Ռուսաստանի ազդեցության տարածումը կհանգեցնի հակամարտության դաժան հետևանքների: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Եթե այս բարդ իրադրության ընթացքում Ուկրաինային թողնեն ճակատագրի քմահաճույքին և թույլ տան Ռուսաստանին «սեփականացնել» Ղրիմը, կփոխվի ամբողջ աշխարհը: Ոչ միայն Ուկրաինայում կփոխվի կյանքն և քաղաքականությունը, այլև ողջ աշխարհում: Հետևաբար, եթե դիվանագիտական հատուկ քայլերը չեն գործում, եթե բանակցային ոչ մի գործընթաց անարդյունավետ չէ, և անձնական հարաբերությունները պարոն Պուտինի հետ չեն աշխատում, ապա աշխարհը պետք է դիմի և առաջարկի առավել հզոր միջոցներ: Ես աշխարհին և համաշխարհային յուրաքանչյուր առաջնորդի կոչ է անում գործելը, որպեսզի Ուկրաինան չկորցնի Ղրիմը»,- հարցազրույցի ընթացքում հայտնել է Տիմոշենկոն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ