Ուկրաինայի իրադրությունը շոշափում է ԱՊՀ-ի երկրների փոխհարաբերությունները. Նազարբաև
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել Ուկրաինայի իրադրության շուրջ Մաքսային միության մեջ մտնող երկրների ղեկավարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Համապատասխան հայտարարությունը նա արել է մարտի 4-ին Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Եռլան Իդրիսովի հետ կայացած հանդիպմանը:
«Ես առաջարկություն եմ արել ամենամոտ ժամանակներս հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որտեղ կկայանա կարծիքների հանգամանալի փոխանակում և կքննարկվեն ընթացիկ իրադրության վտանգավոր միտումների զարգացում թույլ չտալուն ուղղված միջոցառումները»,-Նազարբաևի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայում ստեղծված իրադրությունն անմիջականորեն շոշափում է երկրների փոխհարաբերություններն ԱՊՀ-ի շրջանակներում և անուղղակիորեն վերաբերում է Մաքսային միության պետություններին»,-ընդգծել է Ղազախստանի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ