Ուկրաինայի զինված ուժերի երեք զենիթահրթիռային գնդեր անցել են Ղրիմի իշխանությունների կողմը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի զինված ուժերի երեք զենիթահրթիռային գնդեր անցել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության կողմը: Այդ մասին հայտնել է Ղրիմի կառավարության ներկայացուցիչը:
«Ընդամենը 700-ից ավելի զինվորներ և սպաներ հայտարարել են Ղրիմի բնակչությանը պաշտպանելու պատրաստակամության մասին»,- ասել է Ղրիմի Ինքնավարության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Ղրիմի ժողովրդի կողմն են անցել 50-րդ, 55-րդ և 147-րդ զենիթահրթիռային գնդերի զինծառայողները, գնդեր, որոնք գտնվում են Եվպատորիայում, Թեոդոսիայում և Ֆիոլենտում:
«Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության կողմն անցած հակաօդային պաշտպանության զորամասերի կազմի մեջ մտնում են ավելի քան 20 «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ և ավելի քան 30 «Ս-300 ՊՍ» զենիթահրթիռային համակարգեր»,-հավելել է գործակալության զրուցակիցը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ