Ուկրաինայի վարչապետին հրավիրել են Եվրամիության գագաթնաժողովին
Աշխարհ
Ուկրաինայի կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը հրավիրվել է Եվրամիության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու մարտի 6-ին` Բրյուսելում: Այդ մասին Twitter-ում մարտի 4-ին հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարցին Վոյցեխովսկին:
Գագաթնաժողովի գումարման մասին որոշումն ավելի վաղ ընդունել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Հանդիպումը նվիրված է լինելու ուկրանական ճգնաժամին:
«Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը որոշում է ընդունել մարտի 6-ին անցկացնել արտակարգ գագաթնաժողով՝ քննարկելու Ուկրաինայի իրադրությունը»,-նշվում է Եվրամիության խորհրդի նախագահի կողմից տարածված հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)