Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները Եվրոպային կհասցնեն տնտեսական աղետի
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի դեմ Եվրամիության տնտեսական պատժամիջոցները Եվրոպայի համար կվերածվեն տնտեսական աղետի: Այդ մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի խորհրդական Սերգեյ Գլազաևը:
«Եթե խոսենք Եվրամիության կողմից տնտեսական պատժամիջոցների մասին, ապա նրանց համար դա կատարելապես կվերածվի տնտեսական աղետի, քանի որ ռուսաստանյան գազի մատակարարումների դադարեցումը տեսանելի ապագայում չի կարող փոխհատուցվել, դա կնշանակի Էներգակիրների գների աճ Եվրոպայում, ինչը շահավետ է ամերիկացիներին»,-նշել է Գլազևը:
«ԱՄՆ-ն Եվրամիությանը դիտավորությամբ դրդում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, որպեսզի ռուսական գազի փոխարեն ուղարկի իր գազը, որն այժմ նրանք արդյունահանում են թերթաքարերի հանքավայրերում»,-ասել է նա: Սակայն, Գլազևի խոսքով՝ Ռուսաստանի համար նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում դա սոսկ առավելություն կլինի, որովհետև ՌԴ-ն ավելի շատ գազ կվերամշակի երկրի ներսում և ավելի շատ կարտադրի քիմիական ապրանքներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ