Ուկրաինայի Գերագույն ռադան հատուկ հանձնաժողով է ստեղծել` Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել ստեղծել ժամանակավոր հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի պատրաստման հարցերով: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալությունը:
Այդ որոշման օգտին քվեարկել է 288 ժողովրդական պատգամավոր:
Երկրի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հիշեցրել է, որ Ռադան որոշում է ընդունել 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու մասին: «Սակայն այդ օրինագիծն զգալի լրամշակումներ է պահանջում: Հենց դրա համար Էլ որոշում է ընդունվել ստեղծվել հատուկ հանձնաժողով»,-նշել է Տուրչինովը:
Նա նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ և արտախմբակցային պատգամավորներ, որպեսզի հաշվի առնվի բոլոր տարածաշրջանների կարծիքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ