Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար պետք է մտածեն նրանք, ովքեր այն պատրաստվում են իրականացնել
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար պետք է մտածեն նրանք, ովքեր այն պատրաստվում են իրականացնել, վնասը կլինի փոխադարձ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի խնդրին նիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
««Ինչ վերաբերում Է «ությակին», ես չգիտեմ: Մենք պատրաստվում ենք «ությակի» գագաթնաժողովին, պատրաստ կլինենք ընդունել մեր գործընկերներին, եթե նրանք չեն ցանկանում ժամանել, պետք Էլ չի»»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի Մոսկվայի արևմտյան գործընկերներն աջակցություն են հայտնել Ուկրաինայում հակասահմանադրական հեղաշրջմանը և իշխանության զինված գրավմանը, և Ռուսաստանի բոլոր գործողությունները զորքեր մտցնելու դեպքում կհամապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին: Պուտինը նշել է, որ Մոսկվան իր միջազգային պարտավորությունների համաձայն իրավունք ունի պաշտպանել այլ երկրում քաղաքացիներին, որոնք Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ