Ուկրաինա զորք մտցնելու հնարավորություն կա, բայց առայժմ անհրաժեշտություն չկա. Պուտին
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինա զորք մտցնելու հնարավորություն կա, բայց առայժմ անհրաժեշտություն չկա: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Ուկրաինայի խնդրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա կարծիքով՝ Ուկրաինայում ռուսական զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ծայրահեղ դեպքում և օրինական հիմքի վրա:
«Մեր վարժանքները, որոնք անցկացրել ենք վերջերս, ոչ մի կերպ կապված չեն Ուկրաինայի իրադարձությունների հետ»,-ասել է Պուտինը:
Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել է, որ եթե Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում կամայականություններ սկսվեն, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել իր ունեցած բոլոր միջոցները:
Սա Վլադիմիր Պուտինի առաջին ելույթն է` լրագրողների առջև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահի պաշտոնից հեռացվելուց և Կիևում ընդդիմության իշխանության գալուց հետո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ