Ղրիմում համազգեստով զինվորականները` «տեղական ինքնապաշտպանության ուժերի» ներկայացուցիչներ են. Պուտին
Աշխարհ
Վլադիմիր Պուտինն` Ուկրաինայի խնդրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համազգեստով մարդիկ, ովքեր վերահսկողության տակ են առել Ղրիմում մի շարք օբյեկտներ, «տեղական ինքնապաշտպանության ուժերի» ներկայացուցիչներ են, իսկ Ռուսաստանը չի մասնակցել ինքնապաշտպանության ջոկատների կազմավորմանը:
Նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմի` Ռուսաստանին միանալու հնարավորությունը:
«Ես կարծում եմ, որ միայն քաղաքացիները, ովքեր ապրում են այս կամ այն տարածքում, կարող են և պետք է որոշեն իրենց ապագան»,-ասել է նախագահը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ