ՌԴ-ի նախարարների կաբինետը որոշել է սահմանների պահպանության համաձայնագիր կնքել ԱՊՀ-ի երկրների հետ
Աշխարհ
ՌԴ-ի կառավարությունը հավանություն Է տվել եւ որոշել է նախագահի քննարկմանը ներկայացնել ԱՊՀ-ում սահմանապահ գերատեսչությունների փորձագետների համատեղ խմբերի ստեղծման համաձայնագիրը՝ իրենց սահմանների պահպանության համար:
Այդ փաստաթուղթը ենթադրում է փորձագետների համատեղ խմբի ստեղծում պայմանագրի կողմերի արտաքին սահմանների անվտանգության ապահովման գործում օգնություն ցուցաբերելու եւ սահմանների իրադրության վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար:
Փորձագետների ուղեւորությունների ծախսերը կկատարեն կողմերը, որոնք իրենց մասնագետներին կընդգրկեն խմբերի կազմում, նրանց տեղաբաշխումը կապահովի պահանջող կողմը:
Հեղինակներն այն կարծիքին են, որ համաձայնագիրը կստորագրվի Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու