«Մեծ ութնյակի» 7 երկիր քննարկում է «յոթյակի» գագաթնաժողովի անցկացման հարցը
Աշխարհ
Ինչպես հայտնել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, «Մեծ յոթյակի» երկրները քննարկումներ են տանում առաջիկա օրերին G7-ի գագաթնաժողով անցկացնելու մասին: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Նշենք, որ Սպիտակ տան մամուլի ծառայությունն օրերս հայտարարություն էր տարածել G7-ի կողմից Սոչիում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստումից հրաժարվելու մասին:
«Ես այդ մասին նախագահ Օբամայի հետ խոսել եմ հանգստյան օրերին, ես առաջարկել եմ դա և գիտեմ, որ քննարկումներ են ընթանում G7-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև առաջիկա շաբաթներին G7-ի հնարավոր գագաթնաժողովի մասին»,-հայտարարել է Հարփերը՝ ելույթ ունենալով Կանադայի խորհրդարանում:
Երեկ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի լսել այդ մասին և պատրաստվում է գագաթնաժողովին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու