Ղրիմը պատրաստ չէ Կիևի նոր իշխանությունների հետ բանակցություններ սկսել. Ակսյոնով
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր կառավարությունն օրինական չի համարում Կիևի իշխանությունը և պատրաստ չէ բանակցություններ սկսել Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնել է ՂԻՀ-ի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը:
«Ղրիմը բանակցություններ չի վարի Կիևի հետ, քանի որ այդ իշխանությունը մենք օրինական չենք համարում, իսկ Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու հնարավորությունը կարող են որոշել միայն ինքնավարության բնակիչները, նրանք կարող են անել ցանկացած ընտրություն, իսկ մենք կկատարենք նրանց կամքը»,-ասել է Ակսենովը:
Ակսյոնովը նաև նշել է, որ բոլոր զորամասերը պետք է ենթարկվեն Ղրիմի իշխանություններին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)