Մոլորակի ամենածեր բնակչուհին՝ ճապոնուհի Օկավան, նշել է ծննդյան 116-րդ տարեդարձը
Աշխարհ
Մոլորակի ամենատարեց մարդը՝ ճապոնուհի Միսաո Օկավան, նշում է իր ծննդյան 116-րդ տարեդարձը: Նա պաշտոնապես Երկրագնդի ամենածեր բնակիչն է ճանաչվել անցյալ տարվա հունիսին, ինչը հաստատված Է Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան դիպլոմով:
Ներկայիս ռեկորդակիրը ծնվել է 1898 թվականի մարտի 5-ին ավանդական ճապոնական կիմոնոյի սեփականատերերի ընտանիքում: Երկար կյանքի ընթացքում նա ունեցել է երեք երեխա, որոնցից երկուսը քաջառողջ են և նույնպես երկարակեցության օրինակ են ծառայում: Նրանց տարիքն արդեն անցել Է ինը տասնյակից:
Միսաո Օկավան միշտ ասել է, որ երբեք առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չի ունեցել: «Ես միշտ էլ շատ համեղ բաներ եմ կերել, հավանաբար, դա է երկարակեցության գլխավոր գաղտնիքը,- ասել է Օկավան լրագրողներին:- Եվ, անշուշտ, կարևոր է լավ քնելը», - հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու