Ուկրաինայի ճգնաժամի համար մեղավորը Եվրամիությունն է. Մարին Լե Պեն
Աշխարհ
Ֆրանսիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Մարին Լե Պենը հայտարարել է, որ Ուկրանայում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավորը Եվրամիությունն է:
«Եվրամիությունը յուղ լցրեց կրակի վրա՝ մասնակցելով այն բանին, որ ապստամբությունը վերածվի հեղափոխության… Նրանք Ուկրաինայի մի հատվածին ստիպեցին հավատալ, որ Ուկրաինան կարող է մտնել Եվրամիություն, ինչը բացարձակապես ճիշտ չէ»,-ասել է Լե Պենը RFI-ին տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Ուկրաինայի համար հարկավոր է գտնել այնպիսի լուծում, որ երկիրը մնա միասնական և ինքնիշխան, բայց որը, դրա հետ մեկտեղ, երեք մեծ տարածաշրջաններին թույլ կտա պահպանել ինքնավարությունը փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար:
Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդը նաև այն կարծիքին է, որ ուկրաինական ճգնաժամից կարելի է դուրս գալ միայն բանակցությունների ճանապարհով:
Ֆրանսիայի նախորդ նախագահական ընտրություններում Մարին Լե Պենը հավաքել էր ձայների 17,9 տոկոսը և զբաղեցրել երրորդ տեղը՝ զիջելով Ֆրանսուա Օլանդին ու Նիկոլա Սարկոզիին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու