Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում 

«Բանակն իրականում»-ը պահանջում է Արտակ Նազարյանի գործի դատաքննությունն անցկացնել Երևանում

Իրավունք

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ցավով արձանագրում է, որ շարունակվում է զինվորական հանցագործությունները կոծկելու պետական քաղաքականությունը, որի վառ ապացույցն են այն ապօրինությունները, որ կատարվում են լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ընթացքում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործով Երեւանում դատական արտագնա նիստեր անելու որոշում ընդունելիս դատավոր Սամվել Մարդանյանը հաշվի էր առել արդարադատության արդյունավետությունն ու հանրային ուշադրությունը քննվող գործի նկատմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ դատավարության մասնակիցների մեծ մասի համար Երեւանը առավել մատչելի է: Սակայն ս.թ. հունվարի 18-ին դատավոր Մարդանյանը փոխեց իր որոշումը եւ հաջորդ նիստերը նշանակեց Տավուշի մարզում: Դատավարության կողմերը՝ տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչները եւ ամբաստանյալների պաշտպանները համատեղ հայտարարությամբ դատապարտեցին այդ որոշումը եւ հրաժարվեցին մասնակցել նշանակված նիստին:
«Բանակն իրականում» նախաձեռնությունը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ այդ որոշման համար Սամվել Մարդանյանի բերած հիմնավորումները գնահատելով մտացածին եւ իրավական հիմքերից զուրկ: Մենք կանխատեսել էինք, որ «դատավոր Սամվել Մարդանյանը իր որոշմամբ փորձում է խորացնել վկաների վրա կիրառվող ճնշումները եւ հաստատել ինքնասպանության վարկածը հասարակության, ԶԼՄ-երի կողմից դատավարությանը հետևելուն, հասարակական վերահսկողություն իրականացնելուն խոչընդոտելու միջոցով»:

Նիստը Իջեւան տեղափոխվեց՝ կիսատ թողնելով գործով առանցքային վկա Արման Մնացականյանի հարցաքննությունը: Երեւանից հետո նա այլեւս չներկայացավ դատական նիստերին, իսկ դատավոր Սամվել Մարդանյանը ոչ միայն միջոցներ չձեռնարկեց ամբաստանյալների կողմից նրա հարցաքննությունը շարունակելու համար, այլեւ որոշում ընդունեց հրապարակելու վկայի նախաքննական ցուցմունքները: Ավելին, դատավորը վկա Ա. Մնացականյանի բացակայությունը արդարացրեց մի բժշկական տեղեկանքով, որը նրան էր ուղարկել Արմավիրի մարզի ոստիկանապետը:

Ստեղծված իրավիճակում ինչպես տուժող կողմը, այնպես էլ ամբաստանյալները զրկված են արդար դատաքննության հնարավորությունից: Արդյունքում տուժող կողմը հրաժարվում է մասնակցել իջեւանյան նիստերին՝ դրանք գնահատելով որպես ֆարս:

Այսօր մենք ստիպված ենք վերահաստատել մեր գնահատականները առ այն, որ դատավոր Մարդանյանը չի ապահովում արդար դատաքննության իրականացում, եւ որ նրա գործողությունները փորձ են նոտարական վավերացման հասցնելու պաշտպանության նախարարության քննչական ծառայության (ՊՆ ՔԾ) կազմած եւ զինվորական դատախազության հաստատումը ստացած շինծու քրեական գործը: Ակնհայտ է, որ դատավոր Սամվել Մարդանյանը հանդես չի գալիս որպես անկախ եւ անաչառ դատարան, ուստի պահանջում ենք նրանից ներկայացնել ինքնաբացարկ:

Պահանջում ենք ՀՀ նախագահից, ՀՀ արդարադատության խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից, ՀՀ գլխավոր դատախազությունից եւ ՀՀ զինվորական դատախազությունից՝ միջոցներ ձեռնարկել դատական նիստերը Երևանում շարունակելու ուղղությամբ:

Այլապես ստիպված ենք արձանագրել, որ զինվորական գործերով, մասնավորապես՝ Արտակ Նազարյանի գործով, դատավարությունների ապօրինի ընթացքը հովանավորվում է երկրի բարձր ղեկավարության կողմից:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը
Ամենադիտված