Ինչ բաժակով, որ խմում է իմ զինվորը, նույն բաժակով էլ ես պիտի խմեմ. Վազգեն Սարգսյան
Բլոգոսֆերա
«Ամանորին մնում էին հաշված րոպեներ, երբ զորամաս այցելեց նախարար Վազգեն Սարգսյանը,-պատմում է փոխգնդապետ Գ.Մարգարյանի այրին՝ տիկին Սվետան:
-Ուրախությունը զորամասում հասավ իր գագաթնակետին: Հազվադեպ կարելի էր տեսնել նախարարին այդպես ուրախ, ոգևորված: Ջերմ դիմավորումից հետո, նախարարը քայլերն ուղղեց ճաշարան. «Տեսնեմ զինվորներն ինչպե՞ս են դիմավորելու Ամանորը, ի՞նչ սեղան եք պատրաստել»:
Զգացվեց՝ նախարարը գոհ դուրս եկավ ճաշարանից:
Հնչեցին Նոր տարին ազդարարող զանգերը, և նույն պահին էլ ձգվեց-երկարեց դհոլ-զուռնայի զիլ ձայնը:
Նախարարն անցավ պարի գլուխ, և ավանդական «Քոչարու» խրոխտ թնդյունները տարածվեցին շուրջբոլորը: Ոգևորված պարում էր նախարարը: Զինվորների հայացքները բոցավառվել էին հուզմունքից, անելանելի ուրախությունից: Ավարտից հետո շնորհավորելով զինվորների, սպաների Ամանորը՝ նախարարը բարձրացավ դիրքերը: Երբ շնորհավորանքի համար բաժակ մեկնեցին, ասաց. «Ինչ բաժակով, որ խմում է իմ զինվորը, նույն բաժակով էլ ես պիտի խմեմ»:
Ի՞նչ իմանայինք, որ դա սիրելի մարդու վերջին Ամանորն է, վերջինը՝ հավերժության ճանապարհին: Ամանորի այդ գիշեր գուցե նյութվում էր դավը, և զորամասին նայող Մասիսն իր սառցե խորխորատներում, Արաքսն իր ջրերի հետ ուզում էր տանել-հեռացնել նյութվող այդ դավը, վիշտը, ցավը իր ժողովրդի...»:
Գրառումը` «Հայոց Աղավնիներ» ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու