Քեթրին Էշթոնն անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը Կիև
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հետաձգել է մարտի 5-ին նշանակված այցը Կիև: Այդ մասին հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Գերագույն ներկայացուցիչն այսօր Կիև չի մեկնում, որովհետև նա պետք է մասնակցի Եվրահանձնաժողովի նիստին, որտեղ լուծվելու է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը: Իսկ երեկոյան նա կուղեւորվի Փարիզ, որտեղ նույնպես միջազգային գործընկերների հետ կքննարկի Կիևի իրադրությունը»,-ասել է Կոսյանչիչը:
Էշթոնը մարտի 6-ին Բրյուսելում հանդիպում կունենա Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ և կմասնակցի Եվրամիության՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին, պատմել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղարը: «Ուստի Քեթրին Էշթոնի՝ Կիև առաջիկա այցի ամսաթիվը ներկայում դեռ որոշված չէ»,-նշել է Կոսյանչիչը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու