ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստում քննարկվել են նաև Ուկրաինայի իրադրությանը վերաբերող հարցերը
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ռազմական կոմիտեի հերթական նիստի մասնակիցները քննարկել են Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀՀՈւ) մարտունակության վիճակը և Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի ստեղծման հարցերը: Այդ մասին մարտի 5-ին լրագրողներին հայտնել է ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Մենք վերլուծեցինք հավաքական անվտանգության տարածաշրջանների ռազմաքաղաքական իրադրությունը, քննարկեցինք Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի ստորաբաժանումների, զորքերի ու զորամասերի մարտունակության վիճակը»,-ասել է Գերասիմովը՝ ամփոփելով Մոսկվայում կայացած նիստի արդյունքները:
Զորահրամանատարը հավելել է, որ քննարկվել են նաև միասնական հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծման հարցերը:
Իր հերթին ռազմադիվանագիտական մի աղբյուր «Ինտերֆաքսին» հայտնել է, որ «նիստի ընթացքում անուշադրության չեն մատնվել Ուկրաինայի իրադրությանը վերաբերող հարցերը, բայց դրանք քննարկվել են փակ ռեժիմով»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու