Պուտինը ՌԴ-ի կառավարությանը խնդրել է պահպանել համագործակցությունն ուկրաինացի գործընկերների հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել Է ՌԴ-ի կառավարությանը՝ ուկրաինացի գործընկերների հետ համագործակցությունը պահպանելու եւ քաղաքական իրադրությունը տնտեսական համագործակցության հարցերի վրա չբարդելու խնդրանքով: «Անհրաժեշտ է համագործակցել բոլոր ավանդական գործընկերների հետ, անշուշտ, ապահովելով մեր շահերը»,- ընդգծել է պետության ղեկավարը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մենք որոշակի քաղաքական լարվածություն ենք տեսնում, բայց այն չպետք է ազդի մեր ընթացիկ տնտեսական համագործակցության վրա»,- նշել է նախագահը: Նա ընդգծել է, թե կարիք չկա որեւԷ մեկին դնել լրացուցիչ բարդ վիճակի մեջ, բայց հիշեցրել է, որ «ձրի ոչ ոք, ոչ մի տեղ, ոչինչ չի ստանում»:
«Հարկ չկա ոչինչ շիկացնել և քաղաքական իրադրությունը բարդել տնտեսական համագործակցության հարցերի վրա»,- հայտարարել է Պուտինը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու