ՆԱՏՕ-ն կվերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ՆԱՏՕ-ն կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները, որոնց մասին որոշումը կկայացվի ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների կողմից: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք վերանայում ենք Ռուսաստանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները, և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն իրենց որոշումը կկայացնեն ապրիլի սկզբին»,-ասվում է հայտարարության մեջ:
Երկխոսության պահպանման համար ՌԴ - ՆԱՏՕ շփումները կշարունակվեն դեսպանների մակարդակով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն