Յանուկովիչը, նրա որդիները, Ազարովը և այլք` ԵՄ-ի կողմից պատժի ենթարկված պաշտոնյաների ցանկում
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ենթարկված ուկրաինացի նախկին պաշտոնյաների ցանկը, որոնց կասկածում են պետական միջոցների ապօրինի յուրացման և մարդու իրավունքների խախտումների մասնակցության մեջ: Փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ-ի «Պաշտոնական տեղեկագրում»: Սահմանափակող միջոցառումները գործելու են մեկ տարվա ընթացքում:
Ցանկում հայտնվել է ևս 18 մարդ, որոնց թվում են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Օլենա Լուկաշը, Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Անդրեյ Կլյուևը և նրա տեղակալ Անդրեյ Պորտնով, Յանուկովիչի որդիները Ալեքսանդրը և Վիկտորը և այլ պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք, որ պատժամիջոցները մարտի 5-ին հաստատվել է ԵՄ խորհրդում: ԵՄ-ն սառեցրել է ուկրաինացի 18 նախկին պաշտոնյաների ակտիվները, որոնց կասկածում են պետական ունեցվածքի ապօրինի յուրացման մեջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու