Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը
Աշխարհ
Եվրամիությունը մարտի 6-ին կանցկացնի հանրակցության 28 երկրների պետությունների ու կառավարությունների արտահերթ հանդիպում, որոնք կփորձեն որոշել Ուկրաինայի հետ կապված հետագա գործողությունները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Այսօր Բրյուսել է ժամանելու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նախատեսված են նրա հանդիպումները Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի ղեկավարների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Նշենք, որ ԵՄ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ նշվելու է, որ Ուկրաինայի իրադրությունը «սպառնալիք է Եվրոպայի խաղաղությանն ու կայնությանը» և պետք է «կարգավորվի ամենակարճ ժամանակում՝ քաղաքական երկխոսության ճանապարհով», պահպանելով «երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը»: Եվրամիության գագաթնաժողովը նաև կպահանջի Ուկրաինա ուղարկել «միջազգային դիտորդների»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու