Ամերիկացի գիտնականները նորածին երեխային բուժել են ՄԻԱՎ-վարակից
Աշխարհ
Ամերիկացի բժիշկները կարողացել են ադեն երկրորդ երեխային բուժել մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վարակից: Այս մասին հաղորդել Է The Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Բալթիմորի Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականներին:
2013 թվականի ապրիլին Լոս Անջելեսում ՄԻԱՎ-վարակով ծնված աղջիկն ստացել Է ինտենսիվ հակավիրուսային բուժում եւ իմունային խթանում: Բուժընթացները կիրառվել են կյանքի առաջին երեք ժամերին: Բժիշկների կարծիքով՝ կատարված թեսթերի հիման վրա, կարելի Է ասել, որ երեխան ազատվել Է վիրուսից, որով վարակվել Էր մոր արգանդում:
Հիշեցնենք, որ համանման դեպք Է տեղի ունեցել 2010 թվականին, երբ այս նույն համալսարանի բժիշկները նորածնի բուժումը կատարել են լույս աշխարհ գալու առաջին օրերին: Ստանդարտ բուժումը շարունակվել Է ինն ամսվա ընթացքում: Հետագա երեք տարիներին կատարված թեսթերը ցույց են տվել հիվանդ աղջկա արյան մեջ հակամարմինների բացակայությունը:
Այսպիսով, գիտնականները ենթադրում են, որ երեխայի կյանքի առաջին ժամերը ՄԻԱՎ-վարակի բուժման ժամանակ չափազանց կարեւոր են վիրուսից լիովին ազատվելու համար:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու