Վրաստանի վարչապետը հատուկ նամակով դիմել է ԵՄ-ի երկրների ղեկավարներին Վրաստանի շուրջ քննարկում սկսելու խնդրանքով
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ նամակով դիմել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին՝ խնդրելով քննարկում սկսել Վրաստանի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա Online»-ին. հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Թամար Բերուչաշվիլին:
«Ղրիմի իրադրությունը վրդովեցնում է մեզ: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրակցությունը համախմբվի Ռուսաստանի այդ գործողությունների դեմ: Երկխոսություններ են ընթանում բոլոր մակարդակներով: Այսօր Բրյուսելում կկայանա Եվրամիության երկրների գագաթնաժողովը, և ես ցանկանում եմ հայտնել, որ Վրաստանի վարչապետը հատուկ նամակով դիմել է նրանց, որպեսզի Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հետ միասին քննարկում սկսվի նաև մեր երկրի եվրաինտեգրացման հեռանկարների շուրջ: Վրաստանը մեկ անգամ ևս հավաստում է, որ ընթանում է ժողովրդավարության զարգացման և առաջընթացի ճանապարհով»,-հավելել է Բերուչաշվիլին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու