Էստոնիայի ԱԳ նախարարությունը հերքել է ուկրաինական ընդդիմության մասին Պաետին վերագրվող հայտարարությունները
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որ հայտնվել է համացանցում, վավերական է: Այս մասին հայտարարել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Պաետի և Էշթոնի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 26-ին` Ուկրաինայից Էստոնիայի արտգործնախարարի վերադարձից հետո: Նրա այցը տեղի է ունեցել անցած շաբաթ, Կիևում փողոցային բռնությունների ավարտից քիչ անց: Հեռախոսազրույցի ընթացում ԱԳ նախարարը ԵՄ հանձնակատարին է ներկայացրել նախորդ օրը Կիևում ստացած տեղեկությունները և մտահոգություն հայտնել առկա իրավիճակի մասին: Մենք հերքում ենք պնդումը, թե Պաետը գնահատականներ է տվել բռնություններին ընդդիմության ներգրավվածության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:
«Չափազանց ցավալի է, որ հեռախոսազանգերը վերահսկվում են: Այն, որ այս հեռախոսային ձայնագրությունն արտահոսել է, պատահականություն չէ»,- ասել է Պաետը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու