Սիրիան ՄԱԿ-ին կոչ է արել Իսրայելին հեռացնել սիրիական Գոլանի շրջանից
Աշխարհ
Սիրիայի ԱԳՆ- ն մարտի 5-ին երկու նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին՝ բողոք արտահայտելով Գոլանի բարձունքների ուղղությամբ Իսրայելի հարձակման համար: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Ուղերձում նշվել է, որ իսրայելական ուժերը 4 հրթիռ են արձակել Թել Սատհ և Խուին շրջաններից Համիդիեի դպրոցի և մզկիթի ուղղությամբ: Բացի այդ, 4 ռումբ են արձակել ազատ գոտու ուղղությամբ և կրակ բացել Համիդիեի դիրքի ուղղությամբ, որոնց հետևանքով վիրավորվել է 4 քաղաքացի և սիրիական բանակի 7 զինվոր: Սիրիան ՄԱԿ-ին կոչ է արել Իսրայելին հեռացնել արաբական օկուպացված տարածքներից, այդ թվում՝ սիրիական Գոլանի շրջանից: Նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելն ուղղակիորեն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին:
Ավելի վաղ իսրայելական ուժերը օդային հարված էին հասցրել Լիբանանի տարածքին, մասնավորապես «Հըզբոլլահի» դիրքերից մեկին: «Հըզբոլլահը» խոստացել է անպատասխան չթողնել Իսրայելի քայլը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու