Սիրիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում երկրում հաշտեցման գործընթացի շարունակումը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ժնևյան համաժողովին ներկայացել է համոզված լինելով, որ Սիրիայի իշխանությունը կփոխանցվի իրենց: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը' Սիրիայի խորհրդարանի նիստ ի ընթացքում:
Նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի հրաժարական տալու դեպքում կամ միջսիրիական բանակցությունների մասնակցության նոր հրավեր չլինելու դեպքում, անհրաժեշտ է շարունակել Սիրիայի զինված ուժերի ձեռքբերումները և երկխոսությունը սիրիական հասարակության տարբեր շերտերի հետ: Մուալլեմի խոսքով' անհրաժեշտ է շարունակել տեղական հաշտությունները և տարածել երկրի բոլոր շրջաններում, քանի որ դրանք նպաստում են երկրում արյունահեղության դադարեցմանը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ միջսիրիական բանակցությունների երրորդ փուլը կմեկնարկի մարտին, սակայն մինչև այժմ բանակցությունների մասին կոնկրետ հայտարարություն չի արվել: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է փետրվարի 11-ին' առանց մեջ հաջողությունների:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու