ԵԱՀԿ-ի զինվորական դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմի տարածք
Աշխարհ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երկրներից զինվորական դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմի տարածք: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը:
«Դիտորդներին հետ են դարձրել Օդեսայից Ղրիմ ճանապարհի հսկիչ անցակետում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Փորձագետներն այսօր առավոտյան Օդեսայից Ղրիմ Էին մեկնել ավտոբուսով:
Փորձագետների խումբը ձեւավորվել էր այն բանից հետո, երբ Ուկրաինան համապատասխան հրավերներ Էր ուղարկել ԵԱՀԿ-ի գործընկերներին: Այդ հրավերին արձագանքել են 21 պետություններ: Ընդամենն Ուկրաինա է ուղևորվել 40 դիտորդ, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխման կենտրոնի մի աշխատակից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը, իրենց դիտորդներին ուղարկելու որոշում են ընդունել Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեդիան եւ Էստոնիան: Ավելի ուշ նրանց են միացել Ավստրիան, Իսլանդիան եւ Իտալիան:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու