Ուկրաինայի ԿԸՀ-ն Ղրիմում և Սևաստոպոլում արգելափակել է ընտրողների տվյալների բազային հասանելիությունը
Աշխարհ
Ուկրաինայի ԿԸՀ-ն Ղրիմում և Սևաստոպոլում արգելափակել է ընտրողների տվյալների բազային հասանելիությունը՝ մարտի 16-ին նախատեսված հանրաքվեի անցկացումը խոչընդոտելու համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Այսօրվա դրությամբ Ուկրաինայում օրենքներ չկան տեղական հանրաքվեներ անցկացնելու մասին»,-հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ի փոխնախագահ Անդրեյ Մագերան:
Հիշեցնենք, որ երեկ Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը հայտնել էր, որ ինքնավարության Գերագույն խորհուրդն ընդունել է որպես սուբյեկտ` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու սկզբունքային և միաձայն որոշում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն