Ռուսաստանը կպաշտպանի «Ղրիմի և Սևաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը». Նարիշկին
Աշխարհ
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 7-ին Մոսկվայում Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի «Ղրիմի և Սևաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը»: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մենք հասկանում ենք, որ անվտանգությունն ապահովելու ղրիմցիների ձգտումը բնական է, որ Ղրիմի ղեկավարությունը, իշխանությունը ձգտում է ամեն ինչ Ղրիմի բնակիչների հետ համաձայնեցնել ժողովրդավարական ընթացակարգի՝ հանրաքվեի ճանապարհով»,- արձանագրել է Նարիշկինն` ընդգծելով, որ «մենք հարգանքով կվերաբերվենք Ղրիմի քաղաքացիների պատմական ընտրությանը»:
Ռուսաստանում կպաշտպանեն «Ղրիմի բնակչության և Սևաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը»,-հավաստիացրել է ՌԴ Պետդումայի խոսնակը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու