ԱՄՆ-ի զինված ուժերը գործողություններ չեն ձեռնարկի Ուկրաինայի ճգնաժամի էսկալացման համար. Պենտագոն
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ի զինված ուժերը չեն ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի ճգնաժամի էսկալացման: Դա խոստացել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի՝ միջազգային անվտանգության հարցերով օգնական Դերեք Շոլեթը:
Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ընթացքում, որոնք նվիրված էին Ուկրաինայի և Սիրիայի դրությանը, նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի զինվորական գերատեսչությունն այժմ «իր ռուսաստանցի գործընկերների հետ շատ պարզորոշ է խոսում այն ամենի վերաբերյալ, ինչ ինքն անում է»:
ԱՄՆ-ի զինված ուժերի պետերի կոմիտեի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսը «Ուկրաինայի ճգնաժամի առնչությամբ վերջին 48 ժամում մի քանի հեռախոսազրույց է ունեցել» Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ, հայտնել է Շոլեթը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «չի ձգտում Ռուսաստանի դեմ էսկալացիոն քայլեր ձեռնարկել» ռազմական բնագավառի «այժմյան գործողությունների միջոցով»: Այդ գործողությունները նպատակամղված են գլխավորապես «հանգստացնելու» ԱՄՆ-ի «առանձին գործընկերների», ամենից առաջ Արևելյան Եվրոպայում, ասել է Շոլեթը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու