Ղրիմը մարտի 16-ի հանրաքվեին կհրավիրի միջազգային դիտորդների
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմը մարտի 16-ի հանրաքվեին կհրավիրի միջազգային դիտորդների, նախևառաջ Ռուսաստանից: Այդ մասին մարտի 7-ին հայտնել է Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
«Դիտորդների հարցում, նախևառաջ Ռուսաստանից, մենք չենք առարկում»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Կոնստանտինովը նշել է, թե 1992 թվականի փորձը, երբ ընդունվում էր Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը, ցույց է տալիս, որ արևմտյան դիտորդներն անկողմնակալություն չեն դրսևորում: Նա նաև հիշեցրել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ուկրաինական ընդդիմության միջև 2014 թվականի փետրվարի 21-ին ձեռք բերված համաձայնագրի մասին, որը խախտվեց: «Ուստի ես թերահավատությամբ եմ վերաբերվում նման դիտորդներին»,-ասել է նա:
Իր հերթին Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ռուսական կողմի աջակցությունն է խոստացել, մասնավորապես, հանրաքվեի ընթացքում դիտորդների առաքելության նախապատրաստման հարցում: «Ռուսաստանը կձևավորի դիտորդների խումբ և կհրավիրի այլ երկրներից մեր գործընկերներին»,-հավելել է նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու