Ասադը վստահ է, որ Պուտինն Ուկրաինայում կվերականգնի կայունությունը
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն իր և Սիրիայի ժողովրդի անունից ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր աջակցությունը հայտնելով Ուկրաինայում անվտանգություն և կայունություն հաստատելուն ուղղված նրա ջանքերին:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նախագահ Ասադը բարձր է գնահատել նախագահ Պուտինի հակվածությունը միջազգային օրինականության և ՄԱԿ-ի նպատակների պահպանմանը: Ասադի խոսքով` Պուտինը երաշխավոր է հանդիսանում համաշխարհային հավասարակշռված համակարգի ստեղծման համար՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Ասադը համոզված է, որ նախագահ Պուտինը կարող է վերականգնել Ուկրաինայի օրինականությունը և կայունությունը, ուկրաինացիների օգնությամբ հաջողության հասնել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու