Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին 

«Արայի» սեփականատիրոջ մոր բաց նամակը

Իրավունք

«Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին, ոստիկանության պետ Վ.Գասպարյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Հակոբյանին, մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանին, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին: Բաց նամակ Հարգելի պարոն Սարգսյան, Ես Արմեն Պետրոսյանի մայրն եմ: Այն Արմեն Պետրոսյանի, ում 2011թ. հոկտեմբերի 16-ին, Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած գտան և այդ փաստի առթիվ հարուցեցին քրեական գործ ինքնասպանության փորձի և ապօրինի զենք պահելու հատկանիշներով: Որպես մայր ես չեմ հավատում իմ որդու ինքնասպանության վարկածին: Կարող եք ասել, որ ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, դրա իրավունքն ունեք, որովհետև ոչ մի մայր չի կարողանում իր որդու կորուստի հետ համակերպվել, ուր մնաց ինքնասպանության փաստի հետ: Ինչ խնդիր ուներ իմ որդին, նա հարուստ երիտասարդ էր, և կառավարում էր «Արայ» խանութների ցանցը, որը ոչ միայն Հայաստանում է, այլև` արտերկրներում: Այսօր ցանկացած երկրի հպարտությունը կարող է հանդիսանալ մի ընկերություն, որը 1988 թվականից գործում է արդար բիզնեսի կանոններով և ստեղծվել է ոչ թե սեփականաշնորհման արդյունքում պետությունից ստացված գույքի բազայի վրա, այլ «ոչնչից»: Բայց որքան էլ ես այդպես մտածեի, հավատալով մեր երկրի իրավապահների արդարամիտ կեցվածքին, հանգիստ էի այն պատճառով, որ կպարզեն դեպքի իրական մանրամասները և իմ մայրական հոգին կհանգստանա: Բայց այն, ինչ պարզվեց այս վերջին օրերին, ոչ միայն խառնեց մեր ընտանեկան անդորրը, այլ նաև մի շարք նոր հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները ես և իմ շրջապատը չենք գտնում: Ինչպես գիտեք, ինչ որ մի «բարեկամ» մեզ ուղարկեց այդ տեսագրությունը, որտեղ որդուս ընկերուհին` Տատյանա Չադենկովան (կամ քաղաքացիական կինը, նրանք պաշտոնապես չեն ամուսնացել) սպանության պատվեր է տալիս ինչ-որ մի Արթուրի, և այն էլ այն ժամանակ, երբ Տատյանա Չադենկովան գտնվում էր Հայաստանում: Ինչու եմ ասում «բարեկամ», որովհետև չգիտեմ, թե այդ անձը մեզ է օգնում, թե իրականում իր սեփական խաղն է խաղում: Հետագա զարգացումներն են, որ սկսեցին ինձ անհանգստացնել: ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը news.am-ին տված հարցազրույցում ուղղակիորեն ասել է` «Տեսանյութից էլ է ակնհայտ երեւում, որ այն կրճատած է: Դա 2010թ-ի իրադարձություն է եւ այնտեղ խոսքը դստեր առեւանգման մասին է: Նա ասում է, որ իր երեխային պետք է հետ ստանա, բայց կոնկրետ այլ բան չկա: Պարզ խոսակցություն է տեղի ունենում, եւ ես զարմանում եմ, թե ինչու են դրա տակ այլ ենթատեքստեր փնտրում: Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում»: Իմ տեղեկությամբ, Տատյանա Չադենկովան 2011թ. երկար ժամանակով Հայաստանում է եղել, հարց է ծագում` ինչ էր արել նա, ինչ էր նախապատրաստում: Քննիչին զարմացրել է, որ այդ տեսանյութը 2010 թվականին է եղել, ես չեմ հասկանում, հնարավոր է արդյոք դեպքի նախապատրաստությունը հաջորդի դեպքին: Տեսանյութը դիտած յուրաքանչյուր քաղաքացի պարզորեն կարող է ասել, որ Եղիշե Պետրոսյանը բացահայտորեն ստում է, ավելին նախաքննական այնպիսի գաղտնիք է բացահայտում, որ կարող է գործի քննության ուղղությունը փոխել: Չէ որ այդ ոմն Արթուրը կարող է նույն կայքէջից տեղեկանալ, թե ինչ հեքիաթ է պատմել Տատյանա Չադենկովան և նույն հեքիաթը պատմել: Ինչու նախաքննության մարմինը քննություն չի տանում այն ուղղությամբ, թե Տատյանա Չադենկովան Հայաստանի Հանրապետությունում Արմենիս մահվանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ում հետ է կապի մեջ մտել, ում հետ է շփվել: Արդյոք ստուգվել է, թե քննիչը ընդհանրապես տիրապետում է համակարգչային գոնե նվազագույն գիտելիքների, գիտե, թե ինչ է սկայպը, համացանցը: Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը և չեմ ուզում անմեղ մարդկանց մեղադրել, բայց կարծում եմ անվիճելի է, որ քննիչը կամ առավել վատ` քննչական բաժնի պետը իրավունք չունի ասելու, որ կոնկրետ այլ բան չկա, դա երեխային առևանգելու մասին է: Այդ Եղիշե Պետրոսյանի հայտարարությունը, տեսանյութը մեզ ուղարկելը, Տատյանա Չադենկովայի կողմից Արմենիս երեխային տանելու փորձը և դատարանի կողմից նրան հովանավորելը, քննիչի կողմից Տատյանա Չադենկովայի նկատմամբ նույնիսկ ստորագրություն երկրից չհեռանալու մասին չվերցնելը, ինձ հիմնավոր ներշնչում են մի պարզ համոզմունք- մեր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ անձինք կան այս ամենի հետևում: Եթե տեղի է ունեցել սպանություն (ես դրանում համոզված եմ), ապա դա այնպիսի պրոֆեսիոնալ ձևով է արվել, որ փորձագետները չեն կարողանում (կամ չեն ուզում) հակառակն ապացուցել: Պարոն Նախագահ, ես գիտեմ, որ Դուք կարող եք կանխել ապօրինի հովանավորչությունը, և անձամբ լինել այս գործի արդարացի լուծման երաշխավորը: Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության նախագահից խնդրում եմ` լինել մեր` ՀՀ քաղաքացիներիս անվտանգության երաշխավորը և հանձնարարել այս գործը պահել պատշաճ ուշադրության ներքո: ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանապետից և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենից խնդրում եմ` ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնից վերցնել նշված գործը և փոխանցել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը` պրոֆեսիոնալ քննիչի կամ քննիչների: Հանձնարարել նախաքննության մարմնին` ուսումնասիրություններ իրականացնել նաև Տատյանա Չադենկովայի Հայաստանյան կապերը` Արմեն Պետրոսյանի մահվանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, ինչպես նաև պարզել ոմն Արթուրի գտնվելու վայրը և ինքնությունը:

Հարգանքներով Կարինե Սուքիասյան 23.02.2012թ.

Hetq.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ամենադիտված