Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հերքում է

Իրավունք

Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասված է. ««Ժամանակ» օրաթերթի փետրվարի 18-ի համարում զետեղվել էր «Ո՞ւմ համար էր կաշառքը և ո՞վ է ծեծել դատապարտյալին. Ս. Սարգսյանը կպարզի՞» վերտառությամբ հրապարակումը: Հարկ ենք համարում անդրադառնալ տեղ գտած մի շարք «ոչ միտումնավոր անճշտությունների»: Հրապարակման մեջ անընդհատ նշվում է, որ «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանը 4000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել: Նախ հայտնենք, որ արդարադատության մայոր Մարեկ Հարությունյանը «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալն էր տնտեսական գծով և որևէ դատապարտյալի «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխման հետ ի պաշտոնե առնչություն ունենալ չէր կարող: Մարեկ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործն առայժմ նախաքննության փուլում է, իսկ փաստի առթիվ «Գորիս» ՔԿՀ-ում ներկայումս ծառայողական քննություն է ընթանում: Չմանրամասնելով հանգամանքները, համոզված ենք, որ դեպքը կաշառքի հետ աղերսներ չունի և նախաքննությամբ կպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Լրատվամիջոցը չի հարգել անձի անմեղության կանխավարկածի իրավունքը՝ չսպասելով նախաքննության ավարտին՝ արարքին որակավորում է տվել ու առիթն օգտագործելով ևս մի անհաջող փորձ արել վարկաբեկել համակարգը:

Ինչ վերաբերվում է հաջորդ մտքին, թե թերթն «իմացել» է, որ պետի տեղակալին «կաշառքի գործով» բռնելուց հետո «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանին «ամենայն հավանականությամբ համակարգի աշխատակիցները» առանց որևէ բան ասելու ծեծի են ենթարկել, պաշտոնապես հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին. «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների ավելորդ լարվածությունից խուսափելու նպատակով, ինչպես և՝ Ա. Հակոբյանի անվտանգությունից ելնելով, հիմնարկի աշխատակիցները նրա նկատմամբ առավել ուշադիր են:

Միջանկյալ նկարագրենք նախկինում 3 անգամ ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանի կենսագրության այն հատվածները, որոնք առնչվում են անազատության վերջին տարիներին:

1978թ. ծնված Արտակ Հակոբյանը 2004թ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է. 1. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2. զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) դատապարտվել էր ազատազրկման 5 տարի 4 ամիս ժամկետով: 2009թ-ի մարտի 19-ին ազատվել էր, իսկ շուրջ մեկ տարի հետո՝ 20.08.2010թ-ին կրկին ձերբակալվել էր: 29.03.2011թ-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով (կողոպուտ), 178 հոդվածի 2-րդ մասի 1-2 կետերով (խարդախությունը, որը կատարվել է. 1. մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, 2. խոշոր չափերով), 179 հոդվածի 1-ին մասով (յուրացնելը կամ վատնելը), 182 հոդվածի 1-ին մասով (շորթում), 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն) և 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) Ա. Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով:

Պատժի կրման ընթացքում նա 17 անգամ կարգապահական տույժի է ենթարկվել: «Գորիս» ՔԿՀ վարչակազմի կողմից խիստ բացասական է բնութագրվում: Վերջինս դիմել է բժշկին և գանգատվել դյուրագրգռությունից, լարվածության զգացումից և քնի խանգարումից: Ըստ բժշկական քարտի գրառման՝ դատապարտյալը երբեմն դառնում է կոնֆլիկտային, վարքը՝ անկառավարելի: Ախտորոշվել է «Անձի հուզական անկայունության խանգարում», նշանակվել՝ դեղորայքային բուժում:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն 150 տեղ ունի, որի միայն 10-20 տոկոսն են իրական հիվանդները զբաղեցնում: Այս տեղեկությունները ևս չեն համապատասխանում իրականությանը. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն նախատեսված է 463 դատապարտյալի համար: 21.02.2012 թ. դրությամբ հիմնարկում կա 162 դատապարտյալ, որից 19-ը, դատարանների որոշմամբ, նարկոլոգիական բաժանմունքում հարկադիր բուժում են ստանում, 21-ը՝ ինֆեկցիոն հիվանդներ են, որոնք մեկուսացված են, 26-ը՝ հոգեբուժական բաժանմունքում են, որից 2-ը, դատարանի որոշմամբ, հարկադիր բուժում են ստանում, 30-ը՝ տուբերկուլյոզից բուժվող հիվանդներ են:

Ի գիտություն թերթի հայտնենք, որ մնացած հիվանդները այլ ՔԿՀ-ներից տեղափոխվելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ անմիջապես հետազոտվում են և ըստ անհրաժեշտության՝ հնարավորինս օպերատիվ, բուժում են ստանում ու տեղափոխվում:

Հասարակությանը թյուրիմացության մեջ գցող, հրապարակման մեջ տեղ գտած մնացած անհեթեթություններին հարկ չենք համարում անդրադառնալ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ամենադիտված