«Ժողովուրդը պահանջում է օրենքի հաղթանակ. ակցիայի նպատակը միայն բնապահպանությունը չէ». Արմենակ Դովլաթյան
Իրավունք
Մինչև այս պահն էլ Մաշտոցի պուրակի ակտիվիստները կրպակներն այգուց հանելու հարցը փակված չեն համարում. ժողովուրդը պահանջում է օրենքի հաղթանակ, ակցիայի նպատակը միայն բնապահպանությունը չէ։ Այս մասին հայտնեց ՀԱԿ-ի մաս կազմող 18 կուսակցություններից մեկի՝ Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը՝ Լուրեր.com–ի թղթակցի հետ զրույցում։
«Կուսակցության անդամները՝ իբրև քաղաքացիներ, մշտապես եղել և այժմ էլ շարունակում են մնալ ցուցարարների կողքին։ Մինչ այս պահն այնտեղ ենք և պատրաստվում ենք չհեռանալ մինչև կրպակների այգուց հանելը: Մեր կուսակցության համար, բացի զուտ բնապահպանականից առաջին հերթին օրենքի գերակայության հարցն է. որը խախտվում է հենց պետական պաշտոնյաների կողմից»,– նշեց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահը։
Նրա փաստմամբ՝ ակտիվիստներն արդեն դատական հայցերով պատրաստվում են դիմել համապատասխան մարմիններին։ «Ի վերջո պետք է հասկանալ՝ իշխանությունների համար ի՞նչն է ավելի էական՝ երկու–երեք քրեաօլիգարխիկ կլանների պատկանող անձանց, թե՞՝ ժողովրդի շահը»,– նշել է Արմենակ Դովլաթյանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում